Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը
19/09/2018 12:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն շաբաթական երկու անգամ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ուղիղ չվերթներ իրականացնել Անապայից Երևան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, ավիաընկերությունից տեղեկացրել են, որ չվերթները կլինեն կլոր տարի:
«Ուրալյան ավիաուղիները» ռուսական թոփ-5 ավիաընկերությունների շարքում է՝ ուղևորափոխադրումների ցուցանիշներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում