Ռադիկալ իսլամիստները կրկին ակտիվացել են Ադրբեջանում
Նմանատիպ
Արմատական իսլամի կողմնակիցները շարունակում են «Ադրբեջանի իսլամական կուսակցության» առաջնորդ Մովսում Սամեդովի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու համար ստորագրահավաքը:
Ինչպես տեղեկացնում է «haqqin.az» լրատվական կայքը, Բաքվի Նարիմանովի, Խաթաինսկի և Յասամալովյան շրջաններից արդեն իսկ հավաքվել են 13000 ստորագրություններ: Նախաձեռնության հեղինակները նշում են, որ կողմնակից են Ադրբեջանում արդար ընտրությունների անցկացմանը, ուստի կոչ են անում «Ադրբեջանի իսլամական կուսակցության» մասնակցելու: Ակտիվիստները նշում են, որ հաշվի առնելով Սամեդովի անձնական բարձր հատկանիշները, խնդրում են նրան դնել իր թեկնածությունը: Հարկէ նշել, որ ներկայումս Ադրբեջանի տարբեր շրջաններից արդեն իսկ հավաքվել է 54000 ստորագրություն:
Ամբողջ խնդիրը նրանում է, որ Մովսում Սամեդովը, իր կուսակցության որոշ անդամների հետ միասին, ձերբակալվել է 2011թ-ի նոյեմբերբերի յոթին: Նա դատապարտվել է 12 տարի ազատազրկման՝ հրազեն և զինամթերք պահելու մեղադրանքով:
Վերջինս հայտնի է ծայրահեղ հայացքներով, ով դեմ է արտահայտվում Միացյալ նահանգների, Իսրայելի և Արևմուտքի հետ հարաբերություններին և Արդբեջանի ապագան տեսնում է Իրանի հետ սերտ գործակցության մեջ:
Ադրբեջանի կառավարությունը դեռևս ընտրություններից որոշ ժամանակ առաջ սկել էր ընդդիմադիր դաշտը մաքրելու գործընթացը: Ամենատարածված մեղադրանքները, որոնցով նրանք սովորաբար ազատազրկվում են զենքի, թմրանյութերի օգտագործումն է կամ անկարգություններ հրահրելը: Ադրբեջանի բանտրեւոմ գտնվող բոլոր ընդդիմադիրները հայտնվում են բավականին ծանր դրության մեջ:Վերջիններիս հաճախ խոչընդոտում են օրենքով նախատեսված կերպով կապ պահել արտաքին աշխարհի հետ:
Օրեր առաջ Սամեդովի փաստաբանը զրկվել էր նրա հետ հանդիպելու հնարավորությունից, քանի որ վեջինս տեղափոխվել էր պատժախցիկ-մեկուսարան:
Ինչպես տեղեկացնում է «Salam News»-ը, պատժախցում հայտնվելու հիմնական պատճառը ռադիկալ իսլամիստների շարժման ակտիվացումն է:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում