Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գերմանիայի Գոթբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության վերջին` ութերորդ փուլը: Մասնակիցները մեդալների համար պայքարում են միայն առանձին գործիքների վրա:

ՀԱՕԿ լրատվական բաժից հայտնում են, որ Հայաստանի չորս պատվիրակներից գերազանց մեկնարկով առանձնացել է նժույգթափերի փորձառու վարպետ Հարություն Մերդինյանը: Նա առաջ է անցել բոլոր մրցակիցներից, վաստակել է 14,966 միավոր և առաջին արդյունքով մտել է եզրափակիչ` լավագույն ությակ: Երկրորդ ցուցանիշն ունեցել է նույն մրցաձևից աշխարհի այս տարվա չեմպիոն և ոսկե մեդալակիր, չինացի Վանգ Հաոն /14, 900 միավոր/:

Սպասելիքներն արդարացրել են նաև Արթուր Թովմասյանը, ով օղակների վրա վաստակել է 14, 733 միավոր և հինգերորդ արդյունքով նույնպես եզրափակիչում է: Նրա թիմակից Վահագն Դավթյանը եզրափակել է ուժեղագույն տասնյակը:

Աղբյուրը գրում է, որ բազմամարտիկին վայել մարտական որակներ է դրսևորում Արթուր Դավթյանը: Մրցափորձը հարստացնելու նպատակով նա ուժերը փորձում է բոլոր վեց գործիքների վրա: Բայց մեդալների համար առավել լուրջ պայքար կմղի իր նախասիրած հենացատկում, որի մեկնարկը կտրվի այսօր երեկոյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում