Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի

Վաղը’ ամյիսի 24-ին, հանրապետության ողջ տարածքում կնշվի «Վերջին զանգը»:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս շրջանավարտները սրտի թրթիռով ու մեծ երազանքներով են սպասում այդ օրվան. «Վերջին զանգ», որն ազդարարում է երիտասարդական նոր կյանքի սկիզբ:

Այս տարի ՀՀ-ում կան շուրջ 30 հազար շրջանավարտներ:

Այս ուրախ տոնը , ցավոք, շատ հաճաղ դառնում է մի մեծ բեռ շրջանավարտների ծնողների համար` դրամ շորթելու պատճառով: Լավ հագուստ, գեղեցիկ նվերներ, ճոխ միջոցառումներ, մեքենաներ և այլն:

Սակայն մեր հանրապետությունում’ ելնելով սոցիալ-տնտեսական պայմանների սղության առկայություններից` ոչ բոլոր ծնողներն են կարողանում լուծե իրենց երեխաների, թեկուզ մինիմալ պահանջները… : Բայց իհարկե, որքան էլ, որ դժվար լինի ծնողի համար, միևնույնն է, նա վերջին ճիգն էլ գործադրում է, այդ օրը երեխային երջանիկ տեսնելու համար:

Շատ հաճախ երեխային երջանիկ տեսնելու այդ մոլուցքն է, որ բերում է ավելի վատ արդյունքի, քան կարող ենք պատկերացնել: Որդիներին տրվող մեքենաներն ու նրանց պատանեկական ցուցամոլությունը բերում է տխուր ավարտների: Չնայած այն բանի, որ ամեն տարի ոստիկաններն ավելի ու ավելի են խստացնում այդ օրվա հսկողոթյուն ու հորդորում են ծնողներին’ զգույշ լինել, անչափահասներին մեքենաներ չտալ’ միևնույնն է, դեպքերը կրկնվում են:

Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նորովի ընկալվող միջոցառումը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված չմթագնի օրվա տոնականությունը:

Այս օրերին ոստիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաեւ ծնողների հետ:

Նպատակը մեկն է’ համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:
Իսկ ինչ վերաբերվում է մայիսի 24-ին’ ոստիկանները ողջ ծավալով իրականացնելու են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթներն ու շատ խիստ են լինելու համակեցության կանոնների եւ օրինականության խախտման ցանկացած դրսեւորման հանդեպ:

Ավելորդ խոչընդոտներից ու միջադեպերից խուսափելու համար, ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում տարածքում կազմակերպվելիք հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին’ մանկավարժներին ու հատկապես ծնողներին’ ուշադի՛ր լինեն երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնան նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեն ոգելից խմիչքների օգտագործումից, կանխեն ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:

Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում