NASA-ին առաջին անգամ հաջողվել է Մարսի վրա քամու աղմուկ ձայնագրել

NASA-ին առաջին անգամ հաջողվել է Մարսի վրա քամու աղմուկ ձայնագրել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ամերիկյան միջմոլորակային InSight զոնդը, որը նոյեմբերի վերջին վայրէջք էր կատարել Մարսի վրա, առաջին անգամ արձանագրել և Երկիր է ուղարկել Կարմիր մոլորակի վրա քամու աղմուկի ձայնագրությունը։

«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին InSight-ի ցուցիչները արձանագրել են «ցածր հաճախականությամբ թռիչք, որը հանգեցրել է քամու ուժեղացման», որը փչել է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ հինգ-յոթ մետր վայրկյան արագությամբ:

Գիտական հետազոտությունների ծրագրի ղեկավարի Բրյուս Բանդերտի խոսքով՝ այս աղմուկի ձայնագրությունը «չնախատեսված հաճույք» է եղել:

«Մեր առաքելության խնդիրներից մեկն է Մարսի վրա շարժման պարամետրերը չափել, և, իհարկե, դա ներառում է այն շարժումները, որոնք առաջանում են ձայնային ալիքներից», – նշել է հետազոտողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում