-3.9 C
Yerevan

Ռուս փորձագետը Հայաստանում տեխնոկրատների ազդեցության աճ է կանխատեսում

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները վերջնագիծ են քաշել երկրում երկիշխանության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:

Նրա պնդմամբ՝ այսօր վերջնականապես լուծված է իշխանության վերաբերյալ հարցը, այսինքն՝ և՛ վարչապետը, և՛ ԱԺ-ն ներկայացնում են մեկ ընդհանուր քաղաքական ուժ:

Կրիլովն ընդգծեց, որ համաձայն չէ այն հայտարարությունների հետ, թե ընտրությունների իբր ցածր մասնակցությունը վկայում է Փաշինյանին աջակցելու ցածր աստիճանի մասին։

«Ընտրությունների արդյունքներն ավելի քան ակնհայտ էին, քանի որ մենք կանխատեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանի դաշինքը մոտ 70 տոկոս ձայն կունենա: Մենք կանխատեսում էինք արել նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես շատ ձայն կհավաքի և երկրորդ տեղում կլինի: Կասկածներ կային միայն երրորդ քաղաքական ուժի վերաբերյալ»,- ընդգծեց նա:

Կովկասագետների գիտական միության նախագահը նկատեց, որ իրենց համար անսպասելի էր Հայաստանի Հանրապետական և «Սասնա ծռեր» կուսակցությունների Ազգային Ժողով չանցնելը:

«Ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի և Հայ Հեղափոխական Դաշնակցության պարտությունը վկայում է այն մասին, որ երկրում քաղաքական էլիտայի փոփոխության միտում է նկատվում: Այժմ ասպարեզում հայտնվում են նոր կուսակցություններ և մարդիկ, ովքեր 1970-1980-ականներին են ծնվել»,– նշեց Կրիլովը:

Ռուս փորձագետի կարծիքով՝ այժմ հիմնական օրակարգ են դառնում ոչ թե ներքաղաքական տարաձայնություններն, այլ սոցիալ–տնտեսական բարեփոխումների անցկացումը։

«Կարծում եմ, որ կսկսեն կադրային փոփոխություններ իրականացվել, քանի որ հեղափոխությունը պահանջում է այլ կադրեր, իսկ ռեֆորմները՝ լրիվ այլ: Կարելի է ենթադրել, որ հիմա կհայտնվեն ավելի շատ տեխնոկրատներ, իսկ քաղաքական գործիչները կլինեն խորհրդարանում և իրենց գործունեությունը կծավալեն հենց այնտեղ»,- եզրափակեց ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատողը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...