-3.9 C
Yerevan

Թույլ չտանք, որ աշխարհը մակաբուծի մեր էությունն ու ներաշխարհը

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Ամեն ոք, ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված. և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաև նրանից ծնվածին:

Սրանո՛վ ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատվիրանները. քանզի ա՛յս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները:

Եվ նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը: Եվ ո՞վ է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուս է Աստծո Որդին (Ա Հովհ. 5; 1-5):

Աստծո կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը, չզարմանաք, հետևյալն էր.

«Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը….», սա օրհնություն-պատվիրան էր, իսկ «ծառից չուտեքը»` այդ օրհնության մեջ մնալու գրավական: Ինչի՞ համար են աստվածային պատվիրանները: Ոմանց կարծիքով դրանք սահմանափակում են մարդու ազատությունը, կտրում երազանքի թևերը, ոմանց համոզմամբ անտանելի են դարձնում մարդու կյանքը, ոմանք կարծում են, որ դրանք պարզապես կանոնակարգում են մարդկային հարաբերությունները, որպեսզի մարդը բարոյական իր նկարագրով տարբերվի անբան անասուններից և վայրի գազաններից: Բայց արդյո՞ք Աստծո նպատակներն այդքան պարզունակ էին, երբ Նա պատվիրեց առաջին մարդուն. «Մի՛ կեր»: Ըստ առաքյալի, Աստծո պատվիրանները, փաստորեն, աշխարհին հաղթելու համար են, առաքյալի վկայությունը ցույց է տալիս, թե մարդը, ցավալիորեն, որքան է հեռացել Աստծուց, որովհետև ոչ ոք այսօր չի մտածում անգամ աշխարհի դեմ պայքարելու, էլ ուր մնաց` հաղթելու մասին, նույնիսկ շատ քրիստոնյաներ այդ մասին չեն մտահոգվում, անգամ չեն էլ կասկածում դրա բնական անհրաժեշտության մասին: Որևէ աստվածաբան, «աշխարհ» ասելով, հասկանում է.

ա) սխալ սկզբունքներ, որոնց համաձայն ապրելով` մարդիկ շեղվում են բարեպաշտությունից.

բ) խռովություններ ու հալածանքներ քրիստոնյաների դեմ.

գ) հաճույքների ու զվարճությունների փնտրտուք.

դ) գայթակղություններ և չար օրինակներ, ներառյալ չար դաստիարակությունը:

Աշխարհը օբյեկտիվորեն գոյություն ունի մեզանից դուրս, և պայքարել աշխարհի դեմ` նշանակում է թույլ չտալ, որ աշխարհը մակաբուծի մեր էությունն ու ներաշխարհը կամ` փոխարինի նրան ու նույնանա նրա հետ:

Ի սկզբանե պատվիրանների նպատակը մարդու ինքնաոչնչացման ժխտումն էր ու աստվածային օրհնության հաստատումը, և այսօր էլ դեպի այդ նպատակը տանող ուղին որևէ կերպ չի շեղվել: Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են, մարդու` մարդ լինելու և մնալու երաշխավորները, Նրա մարդկային դիմագծի ու նկարագրի ճարտարապետները: Առաքյալը վստահեցնում է, որ նույն այդ պատվիրանները կարող են վերափոխվել անողորմ դատավորի ու մահվան դատավճռի, եթե մերժվեն, անտեսվեն ու արհամարհվեն (Հռոմ. 7; 7-12):

Աստված իր պատվիրանները մարդուն տվեց աստիճանաբար՝ նախ նրան հետ պահելով չարից, ապա դեպի կատարյալը առաջնորդելով, նախ կաթ, ապա պինդ կերակուր տալով, նախ` մի՛ վնասիր, ապա` օգնի՛ր, հետո միայն` սիրի՛ր պատվիրելով: Երբ մենք սկսում ենք մտահոգվել չնչին ու անկարևոր բաներով, Աստծո պատվիրանները, որ «ծանր չեն», դառնում են անտանելի դժվար, իսկ մեր գլխավոր մտահոգությունը` պատվիրանապահությունը` անհասկանալի ու երկրորդական գործ: Եվ որքանո՞վ է դա ճիշտ, երբ պատվիրանները տրված են մեր բարօրության համար, և նրանց կատարումը մեր երջանկության գրավականն է:

Պատվիրանները աշխարհին հաղթելու համար են, սակայն հաղթելու զորությունը և դրա անհրաժեշտության գիտակցությունը գալիս են Աստծո Որդու` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատից:

Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Գորիս)

Աղբյուր՝ Irates.am:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...