Հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած Ավետիք Էլոյանն ազատվեց պաշտոնից

Հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած Ավետիք Էլոյանն ազատվեց պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Կառավարության որոշմամբ Ավետիք Էլոյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Նախագծում նշված չէ Էլոյանի աշխատանքից ազատման պատճառը:

Հիշեցնենք, որ Ավետքի Էլոյանն այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսին: Նա 16 տարի անց ԱՄՆ-ից վերադարձել էր Հայաստան՝ պայմանավորված աշխատանքային առաջարկով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում