Լիահույս ենք, որ առկա բոլոր հարցերը կստանան բարվոք լուծումներ. Արարատյան Հայրապետական թեմը՝ ԿԳ նախարարի մասնակցությամբ միջադեպի մասին

Լիահույս ենք, որ առկա բոլոր հարցերը կստանան բարվոք լուծումներ. Արարատյան Հայրապետական թեմը՝ ԿԳ նախարարի մասնակցությամբ միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արարատյան Հայրապետական թեմը հայտարարություն է տարածել հունվարի 25-ին Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատյան Հայրապետական թեմի տեղի համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցածի առնչությամբ։

Դրանում մասնավորապես ասված է.

«Նախարարի այցի ընթացքում դպրոցում տեղի է ունեցել ոչ ցանկալի միջադեպ, որը ստացել է հանրային լայն հնչեղություն հուզական որոշակի դրսևորումներով: Կարծում ենք` կարիք և իմաստ չունի հարցի շահարկումը:

Օրերս ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ Կառավարության և Հայոց Եկեղեցու ներկայացուցիչների ներգրավմամբ: Լիահույս ենք, որ, Եկեղեցու և պետության համագործակցության զորացման առաջնահերթություններից ելնելով, առկա բոլոր հարցերը կստանան բարվոք լուծումներ ի նպաստ մեր ժողովրդի ազգային, հոգևոր կյանքի պայծառության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում