«Ժամանակ». Կրճատումների ալիքը հասել է մարզպետարաններ

«Ժամանակ». Կրճատումների ալիքը հասել է մարզպետարաններ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կրճատումների ալիքը հասել է մարզպետարաններ: Որոշում է կայացվել կրճատել ոչ միայն միջին օղակի աշխատակիցներին, այլև պակասեցնել փոխմարզպետների թիվը: Ներկայի երեքի փոխարեն՝ յուրաքանչյուր մարզպետ կունենա մեկ տեղակալ:

Մարզպետների տեղակալների թիվը կտրուկ ավելացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, երբ կոալիցիոն գործընկերներ ՕԵԿ-ին կամ ՀՅԴ-ն պետք էր ապահովել փոխմարզպետի պաշտոնով: Իրականում մարզպետարանները կարելի է ընդհանրապես լուծարել, որովհետև դրանք բացարձակ անգործության են մատնված»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում