ԵՀՄՖ-ը կոչ է անում ստեղծել Նախիջևանի Հայկական գերեզմանոցի խաչքարերի ոչնչացմումն ուսումնասիրող հանձնաժողով

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Զավեշտալի է տեսնել այս օրերին, թե ինչպես մարդկային և մշակութային ցեղասպանություն գործած ադրբեջանական բռնապետությունը մայիսի 29–ից հունիսի 1-ը Բաքվում կազմակերպել է «Միջմշակութային երկխոսության համաժողով», որով մեկ անգամ ևս ապացուցում է, որ ալիևյան կլանը միջազգային իրավունքի ոտնահարումը հասցրել է ցինիզմի մակարդակի:

Պետական մակարդակով տասնամյակներ տևող բացհայտ հակահայ քարոզչությունը’ մարդատյացությունը և անհանդուրժողականությունը այլ մշակույթների հանդեպ, ներկայումս խոչընդոտ չհանդիսացան միջազգային հանրության տասնյակից առավել կազմակերպությունների համար’ հրաժարվել մասնակցել միջազգային հանցագործ հանդիսացող ադրբեջանական կառավարության կազմակերպած կեղծ մարդասիրական միջոցառումից, հակառակ պարագայում ադրբեջանական բռնապետության նավթադոլարները անտեսված կլինեին միջոցառման հիմնական գործընկերներ հանդիսացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Միջքաղաքակրթական Դաշինքի, Եվրախորհուրդի, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների ղեկավարների, նախարարների, փորձագետների և գիտնականների՝ հարյուրից ավելի երկրներից մասնակիցների համար:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս Բաքվում են գտնվում միջմշակութային երկխոսությանը նպաստող միջազգային կազմակերպություներ առաջարկում է «Միջմշակութային երկխոսության համաժողովի» մասնակիցների կողմից շտապ ստեղծել Նախիջևանի Հայկական գերեզմանոցի 10.000 առավել խաչքարերի ոչնչացման հանցագործությունը ուսումնասիրող հանձնաժողով և տեղում այցելել Նախիջևան’ Հայկական մշակութային ցեղասպանության փաստը արձանագրելու կամ հերքելու ակնկալիքով:

Նմանատիպ քայլը հնարավորություն կստեղծի Համաժողովի մասնակից միջազգային տարատեսակ ու տարաբնույթ կազմակերպություններին չստանձնել’ խուսափել մշակութային ցեղասպանության հանցագործության քողարկողի դերակատարությունից», ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է PanARMENIAN.net-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում