Վայոց Ձորում և Սյունիքում կա կարկուտի հավանականություն

Այսօր կեսօրին մոտ կդիտվի ամպամածության ավելացում, շրջանների մեծ մասում ցերեկային ժամերին հավանական է կարճատև անձրև ու ամպրոպ:

Ինչպես տեղեկանում ենք Meteo-tv.am-ից`ամպրոպային բնույթի առատ անձրև է սպասվում Գեղարքունիքի հարավային հատվածում, Վայոց Ձորում և Սյունիքում, կա նաև կարկուտի հավանականություն: Այլ շրջաններում անձրևը տևական կամ առատ չի լինի: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում