Սրբոց Ղևոնդյանց տոնը Մայր Աթոռում

Սրբոց Ղևոնդյանց տոնը Մայր Աթոռում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Փետրվարի 26-ին, Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը: Քահանայից հավաքին մասնակցում էին Հայաստանի ու Արցախի թեմերի հոգևոր առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և թեմերի հոգևոր սպասավորներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում