24.1 C
Yerevan

Բնապահպանության նախարարությունում քննարկվել են շրջակա միջավայրի խնդիրներ

Նմանատիպ

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...

Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման...

Բնապահպանության նախարարությունում այսօր անցկացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում: Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրենքի նախագիծը մինչ այդ քննարկվել և ընդհանուր առմամբ հավանության էր արժանացել ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

Բնապահպանության նախարարը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել տարբեր ձևաչափերով: Նա շեշտել է, որ մինչ այժմ ստացված բոլոր ողջամիտ առաջարկները ներառվել են օրենքի նախագծում և հանրային քննարկման արդյունքում ևս հնչած հիմնավոր առաջարկները հաշվի կառնվեն: «Մեր ցանկությունն է, որ Օրենքի փոփոխությունների փաթեթը լինի ամբողջական, բազմակողմանի քննարկված և բոլորի շահերը հաշվի առնող նախագիծ»,-նշել է Արամ Հարությունյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Պապյանը, անդրադառնալով օրենքի նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբին, նկատել է, որ խմբի 9 անդամներից 6-ը ներկայացնում են հասարակական կազմակերպությունները՝ ինչը փաստում է դրա մշակման գործընթացին հասարակության մասնակցության մասին: Օրենքի նախագիծը ներկայացրել են աշխատանքային խմբի անդամներ Ազգանուշ Դռնոյանը («Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ) և Արթուր Գրիգորյանը («Էկո դար» ՀԿ-ի իրավաբան): Ելույթներով հանդես են եկել Ինգա Զարաֆյանը («Էկոլուր» ՀԿ նախագահ), անկախ փորձագետ Սրբուհի Հարությունյանը և «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկման ավարտին հավաստիացրել է, որ բոլոր հիմնավոր առաջարկները կներառվեն օրենքի նախագծում և առաջարկել մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել բոլոր նոր առաջարկները:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...

Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման...