23.1 C
Yerevan

Նախարարը չարաշահում է պաշտոնական դիրքը

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Երեկ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի’ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Նախարարը պահանջել էր պաշտոնից ազատել նոտարին:

Մեկնաբանելով դատարանի վճիռը՝ Ա. Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասել է. «Հրայր Թովմասյանին խորհուրդ եմ տալիս նախ’ ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը: Իմ դեմ նա հայցադիմում է ներկայացրել արդեն իսկ օրենքի խախտմամբ. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն’ նա պարտավոր էր հայցադիմում ներկայացնելուց առաջ ինձանից գրավոր բացատրություն պահանջել, սակայն դա չի արել:

Երկրորդ, ըստ նույն օրենքի, նոտարին աշխատանքից ազատելու հիմք պետք է հանդիսանար նոտարի կողմից մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու փաստը: Այնինչ, իմ ստացած նախազգուշացումներն օրենքի խախտման համար չեն տրվել:

Ինձ աշխատանքից ազատելը նրա համար սկզբունքային հարց էր, որովհետեւ տարբեր շրջապատներում նա բազմիցս խոստովանել է, որ իմ նկատմամբ անձնական թշնամանք ունի: Եվ դա արտահայտեց պաշտոնական դիրքը չարաշահելով»»,- մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

spot_imgspot_img