Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ- նահանգապետ Փաթսի Ռեդիին
15/03/2019 22:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Times.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ այս ծանր պահին կիսում եմ Ձեր և Նոր Զելանդիայի ժողովրդի վիշտը:
Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում