Մարմնամարզիկները մեկնում են ուսումնամարզական հավաքի
28/03/2019 10:51
![Մարմնամարզիկները մեկնում են ուսումնամարզական հավաքի](https://times.am/v3/wp-content/uploads/2019/03/2315550239c231e81885f6fd39370bba.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնում է ուսումնամարզական հավաքի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքը, որով մեծահասակների ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, կանցկացվի Թբիլիսիում: Թիմի հետ հավաքին կմասնակցեն նաև երիտասարդ մարմնամարզիկները: Մեծահասակների հավաքականից հավաքի են մեկնում Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը:
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն այս տարի կանցկացվում է Լեհաստանում ապրիլի 10-14-ը: