Արդարադատության նախկին փոխնախարարը՝ փոխվարչապետի խորհրդական

Արդարադատության նախկին փոխնախարարը՝ փոխվարչապետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի:

Տիգրան Ավինյանը օրեր առաջ պաշտոնից ազատված արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին նշանակել է իր խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Սուրեն Քրմոյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել էին արդարադատության նախարարի տեղակալների պաշտոնից։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր տեղակալների պաշտոնանկության մասին ասել է, որ նախարարի տեղակալների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է։

«Սա մեր կառավարության քաղաքական որոշման արդյունքն է»,- ասել էր նա:

Նշենք նաև, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը ևս նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում