15.1 C
Yerevan

ՀՀԿ կանանց խորհուրդը այցելություն էր նախաձեռնել դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Ռոստովում ֆուտբոլային տրիբունա է շրջվել․ կա զոհ

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ սաստիկ քամու պոռթկումը շրջել է հանդիսատեսի...

ՀՀԿ կանանց խորհուրդը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի շրջանակում ավանդական է դարձրել Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաների այցելությունները’ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը’ երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ մասնակցում էին Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերի միջին և բարձր դասարանների թվով 200–ից ավելի աշակերտներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, Աժ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Սարդարապատ հուշահամալիր թանգարանի տնօրեն Կ. Արիստակեսյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ հյուրեր:

ՀՀԿ կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Սարդարապատ թանգարանի տնօրեն Կ. Արիստակեսյանին և աշխատակազմին, ինչպես նաև Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզային կազմակերպություններին համագործակցության համար:

spot_imgspot_img