Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնում է Մոսկվա

2013թ. հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կանցկացվի «ՌԴ նախագահ Վ. Պուտինի գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցելու հրավեր են ստացել ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների տղամարդկանց հավաքականները:

Քանի որ առաջնությունն անց է կացվելու թիմային՝ «պատը պատի դեմ» սկզբունքով, հավաքականները մարզիկներ պիտի ներկայացնեն բոլոր ինը քաշային կարգերում:

Ցավոք, Հայաստանի սամբոյի հավաքականը մրցաշարին մասնակցելու է որոշակի «կորուստներով». վերջին պահին պարզվեց, որ չի լուծվել +100կգ քաշային կարգում հանդես եկող, ներկայումս՝ ՀՀ Զինված ուժերում ծառայությունն անցկացնող Արտյուշա Մկրտչյանի՝ Մոսկվա մեկնելու թույլտվության հարցը, ինչն էլ ենթադրում է, որ մեր թիմը, բոլոր մրցամարտերում ավտոմատ կերպով ստանալու է մեկ պարտություն: Իսկ վնասվածք ստացած, աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանին, սամբոյի ֆեդերացիայի ղեկավարությունը, հարկադրված փոխարինել է այլ մարզիկով:

Ստորև ներկայացնում ենք մեր սամբիստներին.

Գրիգոր Մխիթարյան՝ 52կգ
Տիգրան Կիրակոսյան՝ 57կգ
Վահան Նիկոլյան՝ 62կգ
Մարտին Միրզոյան՝ 68կգ
Մավրիկ Նասիբյան՝ 74կգ
Մհեր Կարապետյան՝ 82կգ
Դավիթ Գրիգորյան՝ 90կգ
Հակոբ Առաքելյան՝ 100կգ

Մեր պատվիրակության կազմում Մոսկվա կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար՝ Էդուարդ Ասլանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում