Վաղը ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա «Նոր անուններ» փառատոնի շրջանակներում
Նմանատիպ
Վաղը՝ հունիսի 5-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում՝ նվագակցելով հայ և օտարազգի պատանի շնորհալի երաժիշտներին: Այս մասին տեղեկացնում են նվագախմբի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից: Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի աջակցությամբ, ինչպես նաև Վիվա Սել ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:
Ծրագրում՝
1.Արամ Պողոսյան (Հայաստան), սաքսոֆոն
Ա.Վենյեն՝ Ռապսոդիա
2.Միքայել Թոփչյան (Հայաստան), ջութակ
Ֆ.Մենդելսոն՝ Ջութակի կոնցերտ (1-ին մաս)
3.Սերգո Մարկոսյան (Վրաստան), դաշնամուր
Դավիթ Խաչատրյան (Հայաստան), ջութակ
Խաչատուր Խաչատրյան (Հայաստան), թավջութակ
Լ.Բեթհովեն՝ Եռակի կոնցերտ (3-րդ մաս)
4.Դավիթ Խրիկուլի (Վրաստան), դաշնամուր
Ֆ.Մենդելսոն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, սոլ մինոր (3-րդ մաս)
5.Իգոր Բեցիս (Ռուսաստան), տրոմբոն
Պ.Չայկովսկի՝ Ռենե թագավորի արիան «Իոլանտա» օպերայից
6.Ջուլիետա Ալեքսանյան (Հայաստան), սոպրանո
Ջ.Ռոսինի՝ «Մանկան երգը»
7.Մարիա Արտեևա (Ռուսաստան), ջութակ
Է.Լալո՝ «Իսպանական սիմֆոնիա» (1-ին մաս)
8.Ժորա Սարգսյան (Հայաստան), դաշնամուր
Պ.Չոյկովսկի՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, սի-բեմոլ մինոր (1-ին մաս)
Դիրիժոր’ Հարություն Արզումանյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում