Մեսսին շարունակում է մնալ «Ոսկե խաղակոշիկի» հիմնական հավակնորդը
23/04/2019 10:31
![Մեսսին շարունակում է մնալ «Ոսկե խաղակոշիկի» հիմնական հավակնորդը](https://times.am/v3/wp-content/uploads/2019/04/5c481c81d7b64f0a24567e0492d426ff.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հիմնական հավակնորդը մնալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական առաջնությունների հերթական տուրերից հետո Մեսսին ունի 66 միավոր և խփել է 33 գոլ: Նրան է մոտեցել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ով խփել է 30 գոլ և ունի 60 միավոր: Եռյակի վերջում
Ֆաբիո Կվալյարելան է իտալական «Սամպդորիա»-ից:
«Բարսելոնա»-ի հարձակվողն արդեն հասցրել է 5 անգամ արժանանալ «Ոսկե խաղակոշիկին»: