Հեծանվահրապարակի տարվա առաջին մրցաշարում բացարձակ հաղթողը Էդգար Ստեփանյանն է
![Հեծանվահրապարակի տարվա առաջին մրցաշարում բացարձակ հաղթողը Էդգար Ստեփանյանն է](https://times.am/v3/wp-content/uploads/2019/04/2e24e672a6d664937818443e8c4ef938.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվահրապարակի տարվա առաջին մրցաշարում բոլոր տարիքային խմբերի հաղթողները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեծահասակների 3 կմ հետապնդում ձևում և խմբակային վազքում անգերազանցելի էր Էդգար Ստեփանյանը, ով հաղթեց երկու օրերի պայքարում: 3 կմ հետապնդում ձևում Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Էդգար Սարգսյանը և բրոնզը նվաճեց Դավիթ Մկրտչյանը: Երիտասարդների մրցապայքարում լավագույն եռյակում ընդգրկվեցին Հովսեփ Խաչատրյանը, Արթուր Մարգարյանը և Հակոբ Ջաները: Այս ձևում աղջիկների պայքարում, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին, հաղթողը Մարինե Արշակյանն էր:
Խմբակային վազք ձևի չեմպիոն Էդգար Ստեփանյանին հաջորդեցին Դավիթ Մկրտչյանը և Էդգար Սարգսյանը: Երիտասարդների պայքարում Հակոբ Ջաներն առաջինն էր, Արթուր Մարգարյանը` երկրորդը, իսկ Հովսեփ Խաչատրյանը` երրորդը:
Աղջիկներից ոսկե մեդալակիր դարձավ Կարինե Մինասյանը: