Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի կալանքի վերացման միջնորդության քննությունը հետաձգվել է
03/05/2019 19:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի վրա դրված կալանքի վերացման՝ պաշտպանների միջնորդության քննությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ հաջորդ նիստը կկայանա 2019 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին:
«Կալանք է դրված ողջ գույքի և եկամուտների վրա, բացառությամբ՝ կենսաթոշակի: Այդ գույքը չի գնահատվել, սակայն գնահատման գործընթացը պարտադիր է»,– նշեց Խուդոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում