Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը
16/05/2019 12:43
![Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2019/05/8329000d798fa44ac69e3debce99b317.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորագավթի մարզադպրոցում ընթացող Հայաստանի առաջնության մեկնարկային օրը միմյանց դեմ մրցեցին խոցասուսեր և ճկասուսեր ձևերում մրցող մարզիկները: Տղամարդկանց պայքարում խոցասուսերում Հայաստանի չեմպիոնը Էդուարդ Օվիկյանն է, իսկ կանանց ճկասուսերում՝ Աիդա Ալոյանը:
Հայաստանի առաջնությանը մասնակցում են 140 մարզիկներ Երևանից և հանրապետթյան մարզերից: