28.1 C
Yerevan

Գազի բարձրացման ազդեցությունը տրանսպորտի վրա կլինի 5%.Ռոբերտ Նազարյան

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Քննարկվում է գազի և էլեկտրաէներգիայի գնի հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկել է գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման վերաբերյալ նիստը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:

Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ օրակարգում ներառված է վեց հարց, որից երեքը վերաբերում է գազի սակագնի բարձրացմանը, երեքը’ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:

«Մենք հնարավորության սահմաններում արել ենք ամեն ինչ, որպեսզի գազի սակագնի վերաբերյալ քննարկումները լինեն բաց և թափանցիկ»,- ասաց Ռ. Նազարյանը:

Նշենք, որ նիստին մասնակցում են հասարակական կազմակերությունների ներկայացուցիչներ, իսկ քաղաքացիներին թույլ չի տրվել մասնակցել հանձնաժողովի նիsտին:

«Գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված’ հասարակական տրանսպորտի գինը հնարավոր է բարձրանա ընդամենը 5%-ով»: Ինչպես հայտնում է Panorama.am-ը, այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

«Կարծիքներ են հնչում, որ գազի բարձրացումով տրանսպորտի գինը մի քանի անգամով կբարձրանա, բայց մենք վերլուծություններ ենք արել, որի համաձայն’ գազի բարձրացման ազդեցությունը տրանսպորտի վրա կլինի 5%: Իսկ թե ինչո՞ւ ավելի շատ կբարձրանա’ խնդրում եմ դա մեր հետ չկապել»,- ասաց Ռ.Նազարյանը:

spot_imgspot_img