Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում»
27/05/2019 12:58
![Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում»](https://times.am/v3/wp-content/uploads/2019/05/f6a0da73d29e2787a073208e8bb89b97.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա:
ՀԱՕԿ լրատվական կայքից հայտնում են, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի և նժույգթափերի վարժություններում: Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանն առաջին տեղն էին գրավել նաև թիմային պայքարում: Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգի թափեր վարժությունում, իսկ պտտաձողի վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում