21.1 C
Yerevan

Այսօր էլ նույն ոգով կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը. Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային

2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ...

Մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ

Հայաստան այս տարի մայիս ամսվա ընթացքում ժամանել է 176...

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի:

Հանուն հայրենիքի, մեր ինքնության ու պետականության համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբությունների հանդեպ սիրո և հավատարմության վկայությունը պատգամ է յուրաքանչյուրիս՝ լինելու արժանավոր ու նվիրյալ զավակը ազգի և հայրենյաց:
Սիրելիներ, այսօր էլ նույն ոգով, միասնականությամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղվա օրվա լավատեսությամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել և կերտել շեն ու լուսավոր մեր ապագան:

Ի խորոց սրտի Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Երկնավոր Տերը զորացնի և անսասան պահի հայրենի մեր պետականությունն ու օգնական լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ արգասավորելով ի սեր հայրենյաց բոլորիս ջանքերն ու իրագործումները»:

spot_imgspot_img