ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում երկար դադարից հետո առաջին անգամ կմրցեն անգլիական երկու թիմեր` Լոնդոնի «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմության մեջ սա Եվրոպայի լիգայի երրորդ եզրափակիչն է, որտեղ կմրցեն նույն ֆեդերացիան ներկայացնող թիմեր: Առաջին նման հանդիպումը կայացել է 2011 թվականին «Պորտու»-ի և «Բրագա»-ի, այնուհետ 2012 թվականին «Ատլետիկո»-ի և «Ատլետիկ»-ի միջև:
Բնական է, որ այս թիմերը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, սակայն եվրագավաթների շրջանակներում թիմերը մրցել են մեկ անգամ, որտեղ հաղթել է «Չելսի»-ն. այս հանդիպումը կայացել է Չեմպիոնների լիգայի 2003/04 մրցաշրջանում:
19 տարի շարունակ հանդես գալով Չեմպիոնների լիգայում` «Արսենալ»-ը մասնակցեց Եվրոպայի լիգային: