Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 6-րդն է Գրան Պրիում
29/05/2019 14:26
![Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 6-րդն է Գրան Պրիում](https://times.am/v3/wp-content/uploads/2019/05/f39edf92231d33da98432d348e65a2b5.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Տուլայի Գրան Պրիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը սկրեչ մրցաձևի եզրափակչում զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ օմնիումում` 10-րդ: Հայ հեծանվորդը կարևոր վարկանիշային միավորներ հավաքեց Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ:
Ստեփանյանը Հունիսի 1-3-ը կմրցի Մոսկվայի, իսկ հունիսի 5-7-ը՝ Սանկտ Պետերբուրգում Գրան Պրիում: