««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունների կողմից դատական համակարգում վեթինգ սկսելու մասին նախորդ շաբաթ արված հայտարարությունն իր նախապատմությունն ունի, այս գաղափարը դեռևս փետրվարից է քննարկվել թիմի ներսում, սակայն թեման ակտիվացել է միայն վերջին հայտնի իրադարձություններից հետո, երբ որոշվել է արագացնել գործընթացը:
Գաղափարի «քավորը» ՔՊ-ական Վահե Գրիգորյանն ու պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն են: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների հավաստման, հենց նրանք էլ որպես փորձագետ ներգրավել են Ռուբեն Կարանզային, որպեսզի վերջինս հանգամանալից ու պրակտիկապես մանրամասն ներկայացնի խնդրի բուն էությունը:
Ըստ նույն աղբյուրի փոխանցման՝ վեթինգի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են. դրա մասին, ի դեպ, նախօրեին խորհրդարանում ակնարկեց նաև Լիլիթ Մակունցը, ինչը հատկապես ընդդիմության շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ մինչ այդ վեթինգ հասկացության մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել, իսկ քննարկումներն ընթացել են իշխանության «խոհանոցում»՝ բավական նեղ շրջանակներում: Ի դեպ, վերջին օրերին որոշակի զարմանք է նկատվում նաև իշխանական որոշ պատգամավորների շրջանում, քանզի այս ամենն իրենց համար էլ է անակնկալ եղել»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: