«Փաստ» թերթի աղբյուրների համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իշխանության թեկնածուն ի սկզբանե եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հայտնի է եղել իր ընդդիմադիր հայացքներով և գործունեությամբ: Դումանյանը համարվում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Բաբկեն Արարքցյանի մերձավոր անձնավորություն, դեռևս «Այլընտրանք» նախաձեռնության տարիներից փայլուն հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ: Այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, Վահրամ Դումանյանի հետ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի բանակցություններն անարդյունավետ են անցել, քանզի Դումանյանը հրաժարվել է ռեկտորի պաշտոնակատար ընտրվելուց հետո աշխատանքից ազատել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին և այդ պաշտոնում նշանակել Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Ռեստարտ» ուսանողական խմբի ղեկավար Դավիթ Պետրոսյանին՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում համալսարանական միջավայրում քաղաքական պատվեր կատարողի համբավ ձեռք բերել և պատմության մեջ մնալ որպես ԵՊՀ դռները Սորոսի հիմնադրամի առջև բացած ռեկտոր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: