28.1 C
Yerevan

Մանվել Գրիգորյանի փաստաբանը նրան ՔԿՀ տեղափոխելու առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Նմանատիպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին...

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան...

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատական նիստն ընդմիջվեց՝ Գրիգորյանին դատարան չբերելու համար պատշաճ փաստաթուղթ չներկայացնելու պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր և նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ իրեն բանավոր կարգով են տեղեկացրել, որ Գրիգորյանին չեն բերել դատարան վատառողջ լինելու պատճառով:

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին երեկ ուշ գիշեր տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, դատարանում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Մանվել Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ-ում:

«Մանվել Գրիգորյանին կարող էին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Գիշերը Գրիգորյանի կամքին հակառակ նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց և արգելել են պաշտպանական կողմին՝ տեսակցել նրան»,–հայտարարեց փաստաբանը՝ նշելով, որ Գրիգորյանն անօրինական է գտնվում այնտեղ և նրա կյանքին վտանգ է սպառնում։

Բաղդասարյանը հայտնեց, որ առավոտյան իրեն հաջողվել է տեսակցել Գրիգորյանին, ինչից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Դատախազ Վահե Դոլմազյանն ի պատասխան Գրիգորյանի պաշտպանների ասաց, որ անձը չէ, որ պետք է որոշի, թե որ ՔԿՀ-ում պետք է գտնվի, դրա համար գործող մարմին կա:

spot_imgspot_img