«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 18-ամյա ֆուտբոլիստի հետ
17/06/2019 16:01

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ակումբը պայմանագիր է ստորագրել 18-ամյա ֆուտբոլիստի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկի» կիսապաշտպան Արսեն Գյուլամբարյանը կշարունակի ելույթները «Փյունիկի» կազմում:
Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Սա Գյուլամբարյանի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է: