Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել
19/06/2019 16:40

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Այսօր ժամը 12:48-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985 թ. ծնված Արարատ Մարգարյանը:
Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում