ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այաքս»-ը երկարաձգեց գործող պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Էրիկ տեն Հագի պայմանագիրը ստորագրվել է մինչև 2022 թվականը: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Էրիկ տեն Հագի «Այաքս»-ի հետ դարձավ Նիդերլանդների չեմպիոն և գավաթակիր և Չեմպիոնների լիգայում հասավ մինչև եզրափակիչ: