ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոային ակումբը պայմանագիր է կնքել միանգամից 3 ֆուտբոլիստների՝ Արտյոմ Սիմոնյանի, Արտակ Եդիգարյանի և Անտոնիո Ստանկովի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արտյոմ Սիմոնյանը (24տ.) կիսապաշտպան է: Նա Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է: Սիմոնյանի վերջին ակումբը Երևանի «Արարատն» էր:
Արտակ Եդիգարյանը (29տ.) կիսապաշտպան է: Նա «Փյունիկի» սան է: Եդիգարյանի վերջին ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր:
Մեր մյուս նորեկը` մակեդոնացի Անտոնիո Ստանկովը (28տ.) պաշտպան է: Նա հոլանդական «Ռոդայի» սան է: Վերջին ակումբը եղել է հոլանդական «Դորդրեխտը»: