Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն
27/06/2019 20:34
![Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն](https://times.am/v3/wp-content/uploads/2019/06/4c2429f89e3cbdd94e1c9dbc15dc4d1d.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից:
Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում