Եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդն է Ֆրանսիայի միջազգային մրցաշարում
29/06/2019 11:58

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայում կայացած International Meeting de l’Artois մրցաշարում եռացատկորդ Լևոն Աղասյանը գրանցելով 16.53 մետր արդյունք գրավել է երրորդ տեղը, իրենց առաջ թողնելով միայն Բուրկինա Ֆասոյի և Թուրքիայի ներկայացուցիչներին:
Հաջորդ մարզիկն արդեն կմասնակցի աթլետիկայի Հայաստանի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 5-6-ին Արտաշատի մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում