Եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդն է Ֆրանսիայի միջազգային մրցաշարում
29/06/2019 11:58
![Եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդն է Ֆրանսիայի միջազգային մրցաշարում](https://times.am/v3/wp-content/uploads/2019/06/ccb6be3704570fc36046769a04483a71.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայում կայացած International Meeting de l’Artois մրցաշարում եռացատկորդ Լևոն Աղասյանը գրանցելով 16.53 մետր արդյունք գրավել է երրորդ տեղը, իրենց առաջ թողնելով միայն Բուրկինա Ֆասոյի և Թուրքիայի ներկայացուցիչներին:
Հաջորդ մարզիկն արդեն կմասնակցի աթլետիկայի Հայաստանի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 5-6-ին Արտաշատի մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում