Շնորհավորական ուղերձ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Շնորհավորական ուղերձ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, զարգացման ու զորացման գործում:

Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում