Իսրայելի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել դեպի Դամասկոսի շրջաններ
01/07/2019 10:43

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Դամասկոսի շրջանում գյուղական տեղանքի վրա իսրայելական Ռազմաօդային ուժերի կողմից հրթիռակոծության ժամանակ զոհվել է 4 մարդ և վիրավորվել 21-ը, հայտնում է SANA գործակալությունը:
Նշվում է, որ զոհերից մեկը երեխա է:
Երկուշաբթի լույս գիշերը Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հրթիռային հարձակումը, որի թիրախում էին Դամասկոս և Հոմս քաղաքները: Գործակալության տեղեկություններով՝ հրթիռները Լիբանանի օդային տարածքից արձակել են իսրայելական ռազմական օդանավերը:
Ըստ Reuters-ի՝ Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցիչները մեկնաբանություններից հրաժարվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում