Եվրոպական խորհրդարանի առաջին նիստին ԵՄ օրհներգի ժամանակ Բրեքսիթի կուսակցության անդամները մեջքով շրջվել են
02/07/2019 16:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Այսօր մեկնարկեց Եվրոպական խորհրդարանի առաջին նիստը՝ մայիսին կայացած ընտրություններից հետո։ Նիստի մեկնարկին հնչել է ԵՄ օրհներգի, որի ժամանակ Բրեքսիթ կուսակցական պատգամավորները մեջքով շրջվել են։
Մինչ այդ խորհրդարանի հեռացող նախագահ Անտոնիս Տայանին պատգամավորներին խնդրել էր ոտքի կանգնել, որպեսզի հնչեր Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի «Ձոն ուրախությանը»։ Երբ ողջ պատգամավորները հարգանքով կանգնել էին, Նայջել Ֆարաջն ու իր կուսակցության 29 պատգամավորներ շրջվել էին։
Euronews-ին Ֆարաջն ասել է, թե հրաժարվում է «հարգել օտարերկրյա օրհներգերը, որոնք իրենց պարտադրվում են»:
«Մենք արեցինք այն, ինչ մեզ ասել էին․ մենք կանգնեցինք, սակայն մեջքով»,- ասել է Ֆարաջը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում