Արամ Վարդևանյան. Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ չկա ու չի էլ կարող լինել

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամ չկա, չի էլ կարող լինել։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վադևանյանը, ով ՍԴ-ում ներկայացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը։
Նույն տրամաբանությամբ՝ կարող է մեկը վեր կենալ ու ասել, որ Սահմանադրության մեջ կառավարության անդամը հստակ բացատրված չէ, և մենք ունենք սահմանադրական ճգնաժամ գործադիրում։ Իհարկե, ճգնաժամ չունենք, և ցանկացած նման մեկնաբանություն ոչ լուրջ սահմանդրաիրավական վերլուծության արդյունք է»,-ասաց բանախոսը։
Հիշեցնենք, որ ճգնաժամի առկայության մասին բարձրաձայնել է Վահե Գրիգորյանը՝ ԱԺ-ում ՍԴ դատավոր ընտրվելուց հետո։ Նա նաև ծավալուն նամակ է հղել Հանրապետության նախագահին ու ԱԺ նախագահին, նամակի առաջին մասը հրապարակվել է լրատվամիջոցներում։
Վարդևանյանն ասաց, կարդացել է Գրիգորյանի նամակը։
«Ինձ ճիշտ հասկացեք, եթե մարդը խոսում է սահմանդրական ճգնաժամի մասին, ապա դա ենթադրում է ապացուցման լուրջ բազա, իսկ նամակում ներկայացվում է անդամ-դատավոր բառախաղն ու նրանց երդման տեքստերը»,-ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, Սահմանդրության 213 հոդվածն այն դրույթներից է, որը հասկանալու համար պետք չէ ունենալ սահմանդրագետի կարգավիճակ, քանի որ ամեն ինչ այնտեղ շատ հստակ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում