Դատարանը Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել
16/07/2019 18:45

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Արգենտինայի մարզական արբիտրաժային դատարանի անդամ Գուստավո Աբրեուն մեկնաբանել է ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի խոսքերը, որը ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիային մեղադրել էր կոռուպցիայի մեջ: Արգենտինա-Բրազիլիա կիսաեզրափակչից հետո արգենտինացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ կազմակերպությունը փորձում է անել հնարավորը բրազիլացիների հաղթանակի համար:
«Խորհուրդ կտայի Մեսսիին ներողություն խնդրել, քանի որ նրանք պատրաստվում են նրան պատժամիջոցների ենթարկել: Նա պետք է ներողություն խնդրի, որպեսզի չպատժեն»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Աբրեուն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կոնֆեդերացիան կարող է որակազրկել Մեսսիին երկու տարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում