Շիրակը ուսումնամարզական հավաքի վերջին խաղում ջախջախիչ հաղթանակ տարավ
25/07/2019 18:24

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Շիրակն» անցկացրեց իր վերջին ընկերական հանդիպումը Կրիմսկի ուսումնամարզական հավաքի ընթացքում: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գյումրին ներկայացնող թիմը ջաղջախիչ հաղթանակ տոնեց Նովորոսիսյկի «Սպարտակի» նկատմամբ՝ 8:1: Գոլերը հեղինակեցին Արտեմ Գևորկյանը (դուբլ), Արման Ասլանյանը (դուբլ), Էդգար Մալաքյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Մուսսա Փոլ Բակայոկոն և Արամ Մուրադյանը:
«Շիրակը» վաղը կվերադառնա Գյումրի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում