Հայոց ցեղասպանության մասին գրած թրքուհին հավակնում Է Բուքերյան մրցանակի

Հայոց ցեղասպանության մասին գրած թրքուհին հավակնում Է Բուքերյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ Tert.am: Լոնդոնում չորեքշաբթի հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների երկար անվանացանկը, գրում է tass.ru-ն:

Տասներեք հավակնորդների թվում է նաև թուրք գրող Էլիֆ Շաֆակն իր «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» վեպով:

Մրցանակակիրը կստանա 50 000 ֆունտ ստեռլինգ (62 439 դոլար):

Գրողը մեծ ճանաչում է ձեռք բերել «Ստամբուլի բիճը» վեպով, որտեղ նա շոշափում է նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը: 2006 թվականին գրողի նկատմամբ գործ էր հարուցվել՝ թուրք ազգին զրպարտելու մեղադրանքով:

Մրցանակի հավակնորդների թվում են նաև Մարգարետ Էթվուդը («Ուխտեր»), Քևին Բարրին («Գիշերային նավակ դեպի Տանժեր»), Օյքան Բրեյթուեյթը («Քույրս սերիական մարդասպան է»), Բերնարդին Էվարիստոն և Հեմիշ Համիլտոնը («Աղջիկ, կին, այլ»), Ջոն Լանչեստերը («Պատ») և ուրիշներ:

2019 թվականի հաղթողին կհայտարարեն հոկտեմբերի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում