Հայտնաբերվել է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծող կինը (Տեսանյութ)

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, որում երևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։
ՀՀ ոստիկանությունից հայտում են, որ արդյունքում Աշտարակի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։
Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ նա այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է, որ նմանատիպ գործողություններ կատարել է նաև «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում