Վաշինգտոնն իզուր է սպասում Իրանի իշխանությունների զանգին. Թեհրան
12/08/2019 11:35

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Վաշինգտոնն իզուր է զանգի սպասում Իրանի իշխանություններից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ եթե Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, ապա նախագահ Դոնալդ Թրամփը «զանգի է սպասում» նրանցից:
«Նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ նման սպասում ունեն Իրանից, սակայն ապարդյուն է»,- ասել է Մուսավին՝ ի պատասխան ամերիկյան կողմի հայտարարությանը:
Վերջինիս խոսքով՝ Իրանը բանակցություններ չի նախաձեռնի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել Թեհրանի միջուկային գործարքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում