Ավտովթարի արդյունքում մահացել է Մայքլ Ջեքսոնի ամենահայտնի հիթերից մեկի հեղինակը

Ավտովթարի արդյունքում մահացել է Մայքլ Ջեքսոնի ամենահայտնի հիթերից մեկի հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Հարավային Կառոլինայում սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Լաշոն Դենիելսը: Այս մասին հայտնում է 41-ամյա աստղի կինը` Էյփրիլ Դենիելսը:

Լաշոն Դենիելսը մի շարք հիթեր է գրել ամերիկացի շատ աստղերի համար: Հենց նա է Մայքլ Ջեքսոնի «You Rock My World» երգի, ինչպես նաև Լեդի Գագայի «Telephone» երգի հեղինակը:

Դենիելսն աշխատել է նաև այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, 50 Cent-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում